«Թերլեմեզյան» նախաձեռնությունը դեմ է Մնացականյանի թեկնածությանը

17/12/2012 15:29

«Թերլեմեզյան» նախաձեռնությունը դեմ է Մնացականյանի թեկնածությանը


 Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի ընտրության դեմ կազմակերպված «Թերլեմեզյան» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ քոլեջի տնօրենի ընտրությունը մի շարք խախտումներով է եղել.

«Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել նրա կնոջը՝ արվեստի հետ ոչ մի կապ և անգամ պահանջվող մանկավարժական կրթություն չունեցող, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանին: ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտադիր պետք է ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, տվյալ դեպքում մանկավարժական բարձրագույն կրթություն, որն Աննա Մնացականյանը չունի: Աննա Մնացականյանը չէր համապատասխանում նաև մրցույթի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի պահանջներին. ըստ ՀՀ ԿԳ նախարարի 13.03.2008 թ-ի N 60-Ն հրամանի հավակնորդը պետք է ունենար կրթության ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (վերջին 10 տարիների ընթացքում), կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ: Սակայն 2012 թ-ի հոկտեմբերի 10-ին հրամանում կատարվել է փոփոխություն` «կրթության ոլորտում» բառերը հանվել են տեքստից և նույն օրը Աննա Մնացականյանը նշանակվել է Թերլեմեզյանի տնօրենի ԺՊ:
Ստեղծված դրությունն արդարացի բողոքի ալիք է բարձրացրել կրթօջախի ուսանողության շարքերում, դասախոսական կազմում, ինչպես նաև արվեստագետների ու արվեստասերների լայն շրջանում:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ոգին, մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, մենք պահանջում ենք, որ
• քոլեջի տնօրենի ընտրության գործում հարգվեն օրենքի պահանջները, տվյալ պարագայում` տնօրենի բոլոր թեկնածուները համապատասխանեն ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման մեջ նշված չափանիշներին:
• Քոլեջի ուսանողներն ու դասախոսները, որպես կրթության սուբյեկտներ, որոշիչ ձայն ունենան տնօրենի ընտրության գործում:

Մենք գտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 14-ին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի լրացման համար մրցույթն անցել է խախտումներով, մասնավորապես, մրցույթն անցած թեկնածուներից մեկը` քոլեջի տնօրենի ներկայիս պաշտոնակատարը, ընդհանրապես չի համապատասխանում օրենքի պահանջներին: Ավելին, մրցույթում ուսանողներին ու դասախոսներին ներկայացնող մարդիկ չեն արտահայտում քոլեջի ուսանողների ու դասախոսների ընդհանուր կարծիքը` նրանց ընտրությունը տեղի է ունեցել ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավարական ձևով:

Ս.թ. հոկտեմբեր ամսից սկսած` հարյուրավոր ուսանողներ ու տասնյակ դասախոսներ բողոքի ակցիաներ են անցկացրել խնդրի շուրջ, նամակ են հղել Կրթության ու գիտության նախարարին, ստորագրահավաք են կազմակերպել, հանդիպումներ ունեցել: Ի պատասխան մեր արդար պահանջներին, փոխանակ խնդրին օրինական և ժողովրդավարական լուծում տրվելու, ըմբոստացող ուսանողներն ու դասախոսները ճնշումների են ենթարկվում և ահաբեկվում տնօրինության կողմից:

Նախաձեռնող խումբը, հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ, հազարից ավել արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ հետևում են այս գործընթացին: Մինչև դեկտեմբերի 19-ը Կրթության և գիտության նախարարը պետք է կատարի քոլեջի տնօրենի նշանակումը: Հուսով են, որ նախարարը կհարգի ՀՀ Կառավարության որոշումը և օրենքները, քոլեջի ուսանողների ու դասախոսների կարծիքը և անաչառ որոշում կկայացնի քոլեջի տնօրենի նշանակման գործում: Մեզ համար ընդունելի մյուս լուծումը կլինի նոր մրցույթի հայտարարումը, որին կմասնակցեն միայն Կառավարության վերոնշյալ որոշմանը համապատասխանող թեկնածուներ, իսկ մրցութային հանձնաժողովի կազմը կձևավորվի ժողովրդավարական սկզբունքներով` քոլեջի ուսանողների ու դասախոսների ընտրությամբ:

Հայտնում ենք, որ մենք հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը` իրավական և քաղաքացիական ճանապարհով մեր պահանջների իրականացմանը հասնելու համար:

Հ.Գ. Նախաձեռնության հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք հանրությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությանը կից ներևկայացված են նաև հավելվածներ:

«Հավելված 1. 
խնդրի և մինչև օրս նախաձեռնության իրականացրած գործողությունների մասին

Հայտարարության մեջ նշված հանգամանքներում Նարեկ Առուշանյանի մահից հետո, ս.թ. հոկտեմբերի 10-ին Աննա Մնացականյանը (որպես «ժառանգորդե) նշանակվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ինչի արդյունքում բողոքի ալիք է բարձրացրել կրթօջախի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև արվեստագետների ու արվեստասերների շրջանում:
Դրա դեմ առաջին բողոք-ակցիան տեղի ունեցավ ՀՀ ԿԳ նախարարության առջև 07.11.2012-ին, ուր հավաքվել էին մոտ 30 ուսանող, որոնք նամակ էին բերել նախարարին, որտեղ ձևակերպված էր արվեստագետ և մանկավարժ տնօրեն ունենալու պահանջը: Հավաքը ցրվեց այն չորս դասախոսների կողմից, որոնք սատարում են Աննա Մնացականյանին և որոնցից երկուսը մի քանի օր անց նշանակվեցին փոխտնօրենների պաշտոններում:

Ստեղծված իրավիճակում իրար հետևից դիմումներ են ներկայացրել և աշխատանքից հեռացել հավաքարարից ու հաշվապահից մինչև դասախոս ու փոխտնօրեն:

Բացի այդ, դասախոսներից մեկը` 32 տարվա հայ ժող. պատմության դասախոս, քոլեջի արհմիության նախագահ Լաուրա Սուքիասյանը Մնացականյանի կողմից մեղադրվեց վերոնշյալ բողոք-ակցիայի կազմակերպման գործում և մեկ օրում, բացարձակ այլ գործողությանը վերաբերող, հետին ամսաթվով թվագրված երկու նկատողություն ստացավ:

Ըստ աշխատանքային օրենսգրքի երկու նկատողությունից հետո ղեկավարն իրավունք ունի աշխատակցին հեռացնելու աշխատանքից: Հավանաբար հենց դրա համար են տրվել այդ նկատողությունները: Սակայն այդ ժամանակ նախաձեռնող խումբն արդեն միացել էր դասախոսների և ուսանողների պայքարին: Նրանց օգնությամբ պայմանագիր կնքվեց իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպության հետ և Սուքիասյանը հայցադիմում ներկայացրեց դատարան: Դատական պրոցեսը սկսվեց 14.12.2012-ին:

Նախաձեռնող խումբը «Թերլեմեզյանի խնդրիե լուծումները քննարկելու և լրատվամիջոցների թողարկումները ներկայացնելու համար գրանցեց ֆեյսբուքյան էջ` www.facebook.com/terlemezyan: Էջն առաջին տաս օրում հավաքեց 1300-ից ավել like, այժմ like-երն անցել են 2000-ից:

Դրանից հետո ՀՀ Նկարիչների միությունում կազմակերպվեց հավաք-քննարկում, որի ընթացքում քննարկվեցին հիմնախնդիրները և «Թերլեմեզյանի խնդրիե վերաբերյալ ներկայացվեց նամակ ուղղված ՀՀ ԿԳ նախարարին: Նամակի տակ ստորագրեցին մոտ 860 հոգի, որոնցից ավելի քան 300-ը` քոլեջի ուսանողներ, ավելի քան 20-ը` քոլեջի դասախոսներ: Մնացած ստորագրողները գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ ու դասախոսներ են և տարբեր ոլորտի արվեստագետներ: Հավաքին ներկայացվեց նաև տնօրենի ալտերնատիվ թեկնածու` քոլեջի 22 տարվա դասախոս Դավիթ Դավթյանը, առաջարկվեցին նաև Թերլեմեզյանի խնդրի լուծման և զարգացման ուղիները: Հավաքից հետո կազմակերպվեց մամլո ասուլիս, որի ընթացքում հրապարակվեցին նախաձեռնող խմբի և Դավթյանի որոշումները:

Հետագայում բողոքողների քանակը գնալով ավելացավ և քոլեջի ներսում սկսեցին անհանգստացնել ակտիվ ուսանողներին: Բացի այդ Աննա Մնացականյանի կողմից բողոք ներկայացվեց ֆեյսբուքի էջում տեղադրված տեղեկատվության կապակցությամբ: Նախաձեռնող խմբի անդամներին կանչեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ որոշ ուսանողների ու նրանց ծնողներին ահաբեկում էր հենց Աննա Մնացականյանը:

Այդ առիթով նկարիչների միությունում կազմակերպվեց հանդիպում քոլեջի դասախոսների և ուսանողների հետ: Որպես հրավեր տպագրվեցին թռուցիկներ և տարածվեցին վերջիններիս շրջանում: Հանդիպման ժամանակ նկարագրվեց իրավիճակը և բոլորին ներկայացվեցին նրանց իրավունքները:

14.12.2012-ին, ժամը 12:00-ին սկսվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կազմակերպված մրցույթը: Աննա Մնացականյանը, չնայած բոլոր բողոքներին և այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա առհասարակ իրավունք չուներ հայտ ներկայացնելու, այնուամենայնիվ մասնակցեց մրցույթին: Դրա դեմ քոլեջի առջև սկսվեց բողոք-ակցիա դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:
Քննութան ընթացքում դիմորդներից մեկի՝ Արմեն Հարությունյանի ակնհայտ առավելության պարագայում հանձնաժողովը գործեց կողմնակալ կերպով և անդամներից երեքը դեմ քվեարկեցին Արմեն Հարությունյանին, արդյունքում` մրցույթում ամենալավ ներկայացած դիմորդը՝ Արմեն Հարությունյանը ստացավ 8 ձայն, իսկ Աննա Մնացականյանը` 11:

Նախաձեռնության հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք հանրությանը:

Հավելված 2.
դեկտեմբերի 14-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կազմակերպված մրցույթի մասին

14.12.2012-ին, ժամը 12:00-ին սկսվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կազմակերպված մրցույթը:
Մրցույթին հայտ էին ներկայացրել նախաձեռնող խմբի կողմից առաջադրված, Թերլեմեզյանի անվան քոլեջի 22 տարվա դասախոս, գեղանկարիչ Դավիթ Դավթյանը, նախկինում Թերլեմեզյանի անվան ուսումնարանի սան, մանկավարժական գիտիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը և ս.թ. հոկտեմբերի 10-ից Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մաթեմատիկոս Աննա Մնացականյանը:

Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը, չնայած բոլոր բողոքներին և այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա առհասարակ իրավունք չուներ հայտ ներկայացնելու, այնուամենայնիվ մյուս երկու դիմորդների հետ մասնակցեց մրցույթին: Ըստ վերոնշյալ որոշման ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտադիր պետք է ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, տվյալ դեպքում` մանկավարժական, որն Աննա Մնացականյանը չունի:

Դրա դեմ մրցույթի ժամանակ քոլեջի առջև սկսվեց բողոք-ակցիա դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

Գրավոր քննության արդյունքում Արմեն Հարությունյանը հավաքեց հարյուր միավոր, Աննա Մնացականյանը՝ ինսունհինգ, իսկ Դավիթ Դավթյանը`ինսուն: Սակայն բանավոր քննութան ընթացքում, կրկին Արմեն Հարությունյանի ակնհայտ առավելության պարագայում, հանձնաժողովը գործեց կողմնակալ կերպով` հանձնաժողովի անդամներից երեքը դեմ քվեարկեցին պարոն Հարությունյանին, արդյունքում` Արմեն Հարությունյանը ստացավ ութ ձայն, Աննա Մնացականյանը` տասնմեկ, իսկ Դավիթ Դավթյանը առհասարակ չանցավ հաջորդ փուլ ստանալով վեցից պակաս ձայն:

Արդյունքում վեց ձայնից ավել ստանալով` մրցույթում հաղթեցին Արմեն Հարությունյանն ու Աննա Մնացականյանը:

ՀՀ ԿԳ նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում պիտի որոշում կայացնի, թե երկուսից ով է նշանակվելու տնօրեն: Նախաձեռնող խումբը, հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ, հազարից ավել արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ հետևում են այս ընթացքին և հուսով են, որ նախարարը կհարգի ՀՀ կառավարության որոշումը և օրենքները, քոլեջի ուսանողների ու դասախոսների կարծիքը և անաչառ որոշում կկայացնի:

Նախաձեռնության հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք հանրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները