17/12/2012 14:38
Փաշինյան. Զուրաբյան-Օսկանյան զրույցը` «կագեբեական գործելակերպ»
«Ես հրաժարվում եմ զրույցի բովանդակությունը մեկնաբանել»,- այս մասին ասած ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հայտարարությունների ժամին: ԱԺ պատգամավորը այս ամենը որակեց, որպես «կագեբեական գործելակերպ»:
«Ես չեմ կարող մեկնաբանություններ անել, թող քրեական գործ հարուցեն, բացահայտեն, և մենք ոչ թե կռահումներ կանենք, այլ` հստակ դատաքննություն լինի, և մենք կիմանանք` ում էր ուղղված, ինչի համար էր»,- ընդգծեց Ն. Փաշինյանը:
Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն արդեն հայտարարել է, որ այդ ձայնագրության հետ կապված որևէ առնչություն չունի, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն կամ որևէ իրավապահ մարմին պետք է արդեն հայտարարեր, որ քրեական գործ է հարուցվել»:
Մեկ այլ հարցի, թե ձայնագրությունը կարո՞ղ է ազդել իր և Հրանտ Բագրատյանի` ՀԱԿ-ի հետ հարաբերությունների վրա, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Մենք ՀԱԿ խմբակցության անդամներ ենք և շարունակում ենք մնալ ՀԱԿ խմբակցության անդամներ»: