24/12/2012 19:29
«Բանդայի գործով» նիստը հետաձգվել է.Ք.Ամոյանը առողջական խնդիրներ ունի
Այսօր «Բանդայի գործով» դատական նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը վատառողջ է եղել, ինչպես նաև՝ տուժողները չեն ներկայացել դատական նիստին: Aysor.am-ի թղթակցին այս մասին հայտնեց պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 21-ին:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Դ. Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ս. Դավթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ա. Դալլաքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ա. Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
Ք. Ամոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախորդող հրապարակում`«Բանդայի» գործով դատը չի կայացել.Քյարամ Ամոյանը իրեն վատ է զգացել