24/12/2012 12:54
Հանկարծամահ եղած զինվորի գործով նորություններ չկան
Օրերս զորահավաքակայանից զորամաս տեղափոխելու ճանապարհին վատացած ու հոսպիտալում հանկարծամահ եղած զինվորի գործով այս պահին նորություններ չկան:
Aysor.am-ին այս մասին ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
Aysor.am-ը տեղեկություններ ստանալու համար նախ դիմել էր ՀՀ ՊՆ, որտեղից խորհուրդ տվեցին զանգահարել ԼՂՀ ՊԲ:
Սենոր Հասրաթյանն այլ մանրամասների համար խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին:
Նշենք, որ Նորայր Սահակյանի մահը հարազատների համար խորհրդավոր է:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Նորայրի հարազատներն ասել էին, որ տղան բռնցքամարտիկ էր ու առողջության հետ կապված որևէ դժգոհություն չի ունեցել, հետևաբար այժմ նրանք տարօրինակ են համարում երեխայի մահը:
Նախորդող հրապարակում՝ Նորակոչիկը մահացել է զորահավաքակայանից զորամաս տեղափոխելու ճանապարհին