17/01/2013 11:54
Վլադիսլավ Մանգասարյանը բերման է ենթարկվել
Հունվարի 17-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Հանրապետության փողոցի 76/2 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Վլադիսլավ Մանգասարյանին, որը հունվարի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վլադիսլավ Մանգասարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը մեղադրում է Վլադիսլավ Մանգասարյանին և մի շարք այլ անձանց Մաշտոցի 33/ա և 33/1 հասցեներում գտնվող շենքերի կառուցման գործընթացում իր և իրեն պատկանող «Արին կապիտալ» ընկերության միջոցները շորթելու մեջ:
«Խուդյանի հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն»
ԱՄՆ դեսպանատունը հետևում է Էդմոն Խուդյանի գործին