19/01/2013 12:37
Հրանտ Բագրատյանն ունի 2 բնակարան և մեկ ավտոտնակ
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ` գրանցված նախագահի 8 թեկնածուները , ըստ սահմանված կարգի, պետք է ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Սակայն այս պահի դրությամբ թեկնածուներից միայն չորս են ներկայացրել իրենց ունեցվածքի հայտարարագրերը:
Aysor.am-ը փորձել է պարզել, որքա՞ն եկամուտ, ի՞նչ անշարժ ու շարժական գույք ունի թկենածուներից յուրաքանչյուրը:
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հաշվառված է Ավ. Ավետիսյանի 80 շենքի բնակարաններից մեկում, սակայն բնակվում է Սայաթ-Նովա 33 շենքի բնակարաններից մեկում:
Ըստ հուվարի 14-ին ԿԸՀ-ում հայտարարագրած ունեցվածքի` նախագահի թեկնածուն ունի 2 բնակարան` Ավետիսյան և Սայաթ-Նովա փողոցներում, մեկ առանձնատուն` Արաբկիրում և մեկ ավտոտնակ:
Ինչ վերաբերում է Հ. Բագրատյանի շարժական գույքին, ապա նա, ըստ հայտարարագրի, ունի մեկ Նիսսան X-trail մակնիշի մեքենա:
Նախագահի թեկնածուն ունի եկամտի մի քանի աղբյուր. Այսպես` որպես ԱԺ պատգամավոր Հ. Բագրատյանը տարեկան ստանում է 2.180.980 դրամ աշխատավարձ: Հայ-ռուսական համալսարանից նախագահի թեկնածուն ստանում է 1.073.900 դրամ աշխատավարձ, իսկ Ուկրաինայի Ազգ. բանկի Բանկայի գործի համալսրանից` 91.439 հրիվնա:
Միևնույն ժամանակ` նախագահի թեկնածուն Ֆրանսիայի Pernod-Ricard-ից ունի 9.400 եվրո շահաբաժին, ինչպես նաև` 7.342.000 դրամ` Ասմուս Ռոտնե վարձակալական վճար:
Համաձայն ԿԸՀ-ում ներկայացրած հայտարարագրի` Բագրատյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունի 65.000 դոլար:
Նախագահի թեկնածուի հայտարարագիրը եզրափակվում է ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ տեղեկատվությամբ, ըստ որի, նա Ֆրանսիայի Pernod-Ricard-ում ունի 0.0003% բաժնետոմս:
Նախորդող հրապարակում՝ Հրանտ Բագրատյանն ունի 2 բնակարան և մեկ ավտոտնակ