21/01/2013 15:59
Բանդայի գործով դատական նիստը հետաձգվել է
Այսօր կայացել է «Բանդայի գործով» հերթական դատական նիստը, որի ընթացքում ցուցմունքներ են տվել տուժողներից Աղվան Գրիգորյանը և Անդրանիկ Գրիգորյանը: Դատական նիստը հետաձգվել է, քանի որ մյուս տուժողները դատարան չէին ներկայացել: Գործով մյուս դատական նիստը կկայանա փետրվարի 4-ին:
«Դատաքննության ժամանակ ստացված տվյալները նման են նախաքննության ընթացքում ստացած տվյալներին, որևէ նոր տվյալ ամբաստանյալների մեղավորության մասին դեռ չեմ ստացել»,-Aysor.am-ի թղթակցին հայտնեց պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Նախորդող հրապարակում՝ «Բանդայի գործով» նիստը հետաձգվել է.Ք.Ամոյանը առողջական խնդիրներ ունի
«Բանդայի գործով» մեղադրյալ Դ.Գալստյանի մոտ առողջական խնդիրներ կան
«Բանդայի գործ». Ա.Դալլաքյանի առողջական վիճակը վատթարացել է
«Բանդայի» գործ. Դատավորը մերժել է բացարկի միջնորդությունը
Բանդայի գործով նախաքննությունն ավարտվել է