25/01/2013 17:51
Մ. Սաակաշվիլին քննադատել է Իվանիշվիլիին Վ. Չախալյանին ազատ արձակելու համար
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խիստ քննադատության է ենթարկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և կառավարությանը` Վահագն Չախալյանի ազատ արձակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
«Սա հակապետական քայլ է, քանի որ համաներում է ստացել Ռուսաստանի գործակալը, ով աշխատել է Վրաստանի ամբողջականության խախտման համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Վ. Չախալյանը հայկական գործիչ չէ և չի աշխատում Հայաստանի համար, այլ Ռուսաստանի պատվերով:
«Այստեղ խոսքը էթնիկ պատկանելության մասին չէ, որովհետև մեր երկրում շատ հայեր կան, որ ազնվորեն աշխատում են մեր երկրում և պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանել այն: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսի խնդրանքով ազատ արձակված գործիչը հակապետական գործունեություն է ծավալել, և նրա ազատ արձակումը մեր պետության դեմ ուղղված քայլ է»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա բացասական հետևանքները շուտով ի հայտ կգան:
Նախորդող հրապարակում` Վահագն Չախալյանի առաջին հարցազրույցը Aysor.am-ին (Ձայնագրություն)