01/02/2013 10:15
Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 34-305 հոդվածի հատկանիշներով՝ (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանոււթյան հանցափորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով): Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Հիշեցնենք, որ երեկ Տպագրիչների փողոցի վրա կրակել են ՀՀ նախագահի թեկնածոու Պարույր Հայրիկյանի վրա: Նա աջ անրակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, վիճակը միջին ծանրության է:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի այն բաժանմուքնում, որտեղ գտնվում է Պ. Հայրիկյանը, հրաժարվեցին որևէ ինֆորմացիա տրամադրել նրա առողջական վիճակի վերաբերյալ:
Նախորդող հրապարակում`
Պ. Հայրիկյանի վիճակը գնահատվում է բավարար (Լրացված)