23/02/2013 14:39
ՏՏ ոլորտը` Ալադինի հեքիաթի հետքերով
Այսօր Աղվերանում մեկնարկեց «Տեղեկատվական ոլորտի զարգացման ռազմավարական հիմնահարցեր» վերտառությամբ երկօրյա հանդիպում, որին մասնակցում են տեղեկատվական ոլորտի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչներ:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմանդրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, առավել պատկերավոր ներկայացնելու համար ՏՏ ոլորտի խնդիրները, սլայդով ներկայացրեց Ալադինի ու Ջինի մասին արաբական հեքիաթի նկարաշարժը: ՏՏ ոլորտը մեկանաբնելով Ալադինի հեքիաթով՝ Ենգիբարյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես Ալադինի շիշը, ունի մեծ պոտենցիալ, այսինքն՝ շիշը դատարկ չէ` ի տարբերություն շատ երկրների:
Նրա խոսքով՝ նաև վախն է մեր միջից դուրս եկել, «հնարավոր է շշից դուրս գալ», կան համախոհներ:
Բ. Ենգիբարյանը նշեց, որ ՏՏ ոլորտն ունի երկու հիմնական խնդիր` շշի բերանը փոքր է` ոլորտի պոտենցիալը չի կարողանում դուրս պրծնել, ցանկացած մեկը կարող է խցանը փակել:
Նա առաջարկում է ՏՏ ոլորտում մասշտաբային համագործակցություն ծավալել: