02/03/2013 23:14
Գ. Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Lonely planet երգը
«Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակից «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը կներկայացնի Lonely planet երգը: Քիչ առաջ Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի ունեցավ երգի ընտրությունը` ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:
Lonely planet երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտությանը` Blach Sabbath անգլիական ռոք խումբը:
Հաղթած երգի հետ միասին մրցում էին The truth, No time, Toy planet երգերը, որոնց հեղինակների անունները գաղտնի էին պահվում մինչև ընտրության ավարտը:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գ. Սուջյանը նշել էր, որ իր համար 4 երգերն էլ ֆավորիտ են:
Այսօր ելույթներ ունեցան Մալթայի և Վրաստանի ներկայացուցիչները, իսկ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանը ներկայացնող մասնակից Դալիթան, «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը ներկայացրած Compass band-ը և «Դասական Եվրատեսիլ 2012-ում» Հայաստանի մասնակից Նարեկ Կազազյանը կատարեցին Compass band-ի Swetie baby երգը:
«Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցի երգի հայտերի ընդունումն ավարտվել է փետրվարի 20-ին, ստացվել է ավելի քան 70 հայտ: «Եվրատեսիլ 2013»-ը կկայանա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում`«Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր:
Նախորդող հրապարակում` Գ. Սուջյան. Քիչ հավանական է, որ մենակ մասնակցեմ «Եվրատեսիլ 2013»-ին
Այսօր կընտրվի «Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանի երգը