05/03/2013 18:50
Վարդան Սեդրակյանին, հնարավոր է, շուտով կալանավորեն
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին այսօր կտեղափոխեն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանքի սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու համար: Այդ մասին հայտնեցին Aysor.am-ի աղբյուրները:
Նշենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի շրջանակներում ԱԱԾ-ն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել:
Նշենք, որ այս պահին Վ. Սեդրակյանի և ԱԱԾ մամուլի խոսնակի հեռախոսահամարները անջատված են: