12/03/2013 10:19
Վ.Սեդրակյանին կալանավորելու հարցը կբողոքարկվի մինչև ՄԻԵԴ. Փաստաբան
«Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին կալանավորելու հարցը մենք պատրաստ ենք բողոքարկել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Փաստաբանն ասաց, որ առայժմ Վերաքննիչ դատարանից պատասխան չեն ստացել, սակայն ամեն պահի սպասում են, քանի որ նման դեպքերում արագ պատասխան է լինում:
«Մենք իրատես ենք և մեծ հույսեր չենք կապում, որովհետև այս հոդվածով ոչ մի երկրում հեշտ բաց չեն թողնում: Մենք ունենք երկու խնդիր, մեկը` ինչքանով է օրինական մեղադրանքը և մյուսը, որ Վ. Սեդրակյանի կալանքը օրինական չէ: Մեկը մյուսի հետ կապ չունի և կալանքի մասով մենք բողոքելու ենք մինչև ՄԻԵԴ»,-ասաց Ալ.Սիրունյանը:
Հարցին, իսկ ինչպես է իրեն զգում Վ. Սեդրակյանը, Ա.Սիրունյանը նշեց, որ խնդիրը մրսածությունն էր, նրա տրամադրությունը այժմ զարմանալիորեն բարձր է, իրեն նորմալ է զգում: