Սփյուռքահայ գործարարը կրկին դիմում է ՀՀ գլխավոր դատախազին

13/03/2013 20:07

Սփյուռքահայ գործարարը կրկին դիմում է ՀՀ գլխավոր դատախազին


Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը կրկին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին`դիմումը ներկայացվում է ստորև.

«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Հարգելի պարոն Հովսեփյան,

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, 2012թ. հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին, խստորեն քննադատեց առանձին դատախազների անփութությամբ կամ չարամտությամբ պայմանավորված գործողությունները:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց. «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա»:

Սակայն այդ խորհրադկցությունից հետո էլ իմ հետ առնչվող գործերով տեղի ունեցած գործընթացները փաստում են, որ հանրապետության նախագահի կողմից մատնանշված խնդիրները դատախազությունը ոչ մի կերպ լուծել չի կարողանում: Նախագահի խոսքերն իմ գործերով այսօր էլ իրականություն է:

Պարոն Հովսեփյան, ճիշտ այնպես, ինչպես նշեց հանրապետության նախագահը, այսօր էլ հանցանք կատարած մի քանի անձինք դատախազի ցուցումով մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում են, իսկ վկային անունը անհիմն դրվում է մեղադրանքի հիմքում:
Ասածս անմիջական կապ ունի արդեն Երևանի Կենտրոնի դատարանում քննվող թիվ ԵԿԴ 0226/01/12 գործի հետ` Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ստանալու համար իմ կողմից հիմնադրված «Արին կապիտալ» ընկերությանը վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով:

Այս գործով խարդախության հեղինակը, ով պետք է լիներ ամբաստանյալի աթոռին, անգամ դատակոչված վկանների ցուցակում չկար և միայն ամբաստանյալի փաստաբանի միջնորդության հիման վրա վկայի կարգավիճակում կհարցաքննվի:

Խոսքը վերաբերում է իմ կողմից բազմիցս բարձրաձայնված «Վ.Մ.Գ. ԳՐՈՒՊ» ՓԲԸ սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի մասին է: Թիվ ԵԿԴ 0226/01/12 գործով 07.03.2013թ. դատական նիստի ժամանակ Վլադիսլավ Մանգասարյանի դերակատարության մասին հայտարարեցին նաև այդ գործով տուժողն ու վկան: Նրանց ցուցմունքներից էլ ակնհայտ դարձավ, որ գործի փաստերը միանգամայն այլ են, քան առաջադրված մեղադրանքը: Եվ դա տեղի է ունեցել ավագ դատախազ Արման Հակոբյանի ցուցումի հիման վրա:

Իսկ բնակարանից զրկված քաղաքացու հայրը` Գևորգ Գյուլխասյանը դատարանում կոնկրետ անուններ նշեց. «Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է»,-ասել է վկան: Նրանից ներկայումս միայն մեկն է այս պահին ամբաստանյալի աթոռին

Պարոն Հովսեփյան, փաստորեն, ըստ տուժողի և վկայի ցուցմունքների, տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել և հետևապես մեղադրող դատախազի համար էլ պետք է, որ պարզ դարձած լինի, որ գործի քննությունն այլ ուղղությամբ է ընթանում, քան առաջադրված մեղադրանքն է:

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այս գործը 2011թ. հարուցվել էր հենց խարդախության փաստով, սակայն ավագ դատախազ Արման Հակոբյանի «թեթև ձեռքով»` 2012թ. նոյեմբերի 21-ի ցուցումով է «Առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու» մեղադրանքով դատարան ուղարկվել:

Ես բազմիցս հայտարարել եմ, որ հակառակ այդ գործով իրականացված փորձաքննության արդյունքներին, վերոնշյալ հիմքով մեղադրանք առաջադրելը քննիչին պարտադրվել է հենց գործը վերահսկող դատախազ Արման Հակոբյանը: Դրանով դատախազ Արման Հակոբյանը «պաշտպանության տակ է առնել» Վլադիսլավ Մանգասարյանին:

Վերջինս անգամ վկայի կարգավիճակում դատարան չէր հրավիրվել և առաջիկա նիստում ցուցմունք կտա ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե Խաչատրյանի միջնորդության շնորհիվ:

Պարոն Հովսեփյան, այս հանգամանքներում դատարանում, որպես մեղադրող դատախազ հանդես եկող Լևոն Չարխիֆալակյանն էլ իր հերթին ուղղորդված հարցադրումներով համառորեն փորձում է տուժող կողմից և վկաներից ի վնաս ինձ պատասխաններ կորզել: Այդ առումով Դատախազ Լևոն Չարխիֆալակյանի հարցադրումները միտված են ոչ թե գործի ճիշտ քննությանն, այլ` դատախազ Արման Հակոբյանի կողմից թելադրված սխալ մեղադրանքը դատարանում վերահաստատելուն:

Հարգելի դատախազ, այս գործում բացակայում է Արթուր Գալստյանի ցուցմունքը, որը գործում ներկայացված է որպես Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի կեղծ պարտատեր, որին իբր, պարտքի դիմաց Ռուբեն Մանգասարյանը հանձնել է բնակարանը:

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, վերջինս 2011թ. ցուցմունք է տված եղել այն մասին, որ Ռուբեն Մանգասարյանի և իր միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրենց միջև գումարային հարց չի եղել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Սևակ Արզարունու միջև:

Հետագայում էլ Արթուր Գալստյանը այդ բնակարանը անհատույց հանձնել է Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդի անվամբ: Հենց այստեղ է, որ պարզ է դառնում, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է Վլադիսլավ Մանգասարյանը:

Պարոն Հովսեփյան, վերը նշվածը միակ դեպքը չէ, երբ իմ գործերով հօգուտ Վլադիսլավ Մանգասարյանի տարատեսակ ապօրինություններ ու բացահայտ հովանավորչությունն է տեղի ունենում` վարույթներից փաստաթղթեր կամ դատական նիստի ձայնագրությունն է անհետանում:

Այսպես. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննված թիվ ԵԱՆԴ 1724/02/10 գործով, որով ես վիճարկում էի այն փոխառության պայմանագրերը, որոնցով Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ»- ն իբրև թե գումար էր փոխանցել «Արին կապիտալ» ընկերությանը, իսկ այնուհետ դրանց փոխարեն անշարժ գույքի գրավի պայմանագիր կնքել հետևյալ ապօրինությունն է տեղի ունեցել: Մասնավորապես, դատարանն իմ փաստաբանի պահանջը մերժել էր` հայցային պահանջի չափը լրացնելու վերաբերյալ դիմումը գործից բացակայելու պատճառաբանությամբ:

Մինդեռ նույն դատական գործից փաստաբանը պատճենահանել և բողոքին կից վերաքննիչ և վճռաբեկ դատարան է ներկայացրել առաջին ատյանի դատարանի 23.05.2011թ. այն որոշումը, որով հաստատվում է, որ ինքը ներկայացրած է եղել վերոնշյալ դիմումը և այդ կապակցությամբ էլ դատական նիստը մեկ այլ հերթի է նշանակվել:

Այդ գործով նաև 30.11.2011թ. դատական նիստի արձանագրությունն էր անհայտացել: Խնդրում եմ սա նույնպես ընդունել, որպես հանցագործության մասին հաղորում:

Պարոն Հովսեփյան, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր ամիսներ առաջ նշել խորհրդակցության ավարտին, ես ևս շահագրգիռ վերաբերմունք եմ ակնկալում Ձեզանից, Ձեր տեղակալներից և քննության այլ պատասխանատուներից:

Վստահ եմ, որ Ձեր լրատվական ծառայությունը հետևում է իմ կողմից տարածվող հրապարակումներին և զեկուցում է Ձեզ:

Կրկին դիմելով Ձեզ, ակնկալում եմ, որ միջոցներ կձեռնարկեք թիվ ԵԱՆԴ 1724/02/10 գործով վարույթից փաստաթղթի անհետացման հանգամանքները պարզելու, թիվ ԵԿԴ 0226/01/12 քրեական գործին դատախազության կողմից օրենքի սահմաններում ճիշտ ընթացք տալու, հանցագործ խմբին պատասխանատվության ենթարկելու, դատախազ Արման Հակոբյանի կողմից քննիչին ուղարկված ուղղորդված ցուցման շարժառիթներն ու իրական նպատակը պարզելու, ինչպես նաև այս պահին մեղադրող դատախազի կողմից դատարանում արվող ուղղորդված հարցադրումների ուղղությամբ»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:33 ԵՊՀ-ում մեկնարկել է կրթական դասադուլի առաջին դասախոսությունը Այսօր, 13:30 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցող ավտոերթը Վանաձորում մեկնարկել է Այսօր, 13:22 Նիկոլ Փաշինյանն ու Դանիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ (Տեսանյութ) Այսօր, 13:20 Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. «Սիվիլնեթ» Այսօր, 13:19 «Հաղթանակ» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 13:18 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 13:07 Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 13:02 Բագրատ Սրբազանը պատասխանել է հարցին՝ կհրաժարվի՞ արդյոք Կանադայի քաղաքացիությունից (Տեսանյութ) Այսօր, 12:58 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան Այսօր, 12:47 Բագրատ Սրբազանը՝ ուսանողակենտրոնության մասին Այսօր, 12:28 Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական Այսօր, 12:25 Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին Այսօր, 12:23 Ոստիկանական մեքենայի հարվածից տուժած լրագրող Նարե Գևորգյանը մի շարք հետազոտություններ անցնելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 12:19 «Լրագրողների ոտքերը չեն ցավում, ցավում են նրանց սրտերը». Բագրատ Սրբազանը Ժուռնալիստների միությունում է (Տեսանյութ) Այսօր, 12:15 Խրախուսում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցությունները՝ ի շահ ժողովուրդների. ԵԱՀԿ գործող նախագահ Այսօր, 12:03 «Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք». Սրբազանը՝ կարմիրբերետավորներին (Տեսանյութ) Այսօր, 11:58 Մենք պարտվել ենք արդեն, բայց հաղթանակ ունենք. Դավիթ Ամալյան Այսօր, 11:55 Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով Այսօր, 11:49 Մասիսում մահակներով հարվածել են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներ, կան վնասված ավտոմեքենաներ Այսօր, 11:42 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Այսօր, 11:38 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:31 Շարժումը չեմ լքել, այստեղ եմ. չի կարող դրսից ինչ-որ մեկը միջամտի, որպեսզի մեր «տան» հարցը լուծենք, սրանից ավելի վիրավորական բան չկա․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 11:16 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Այսօր, 11:06 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահար Նոա Բենդիքսը Այսօր, 10:59 Հայաստանի ԶՈՒ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Այսօր, 10:57 Թասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ Մելիքյան Այսօր, 10:53 ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է. Պրոռեկտոր Այսօր, 10:49 Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան. Մյուլեր Այսօր, 10:46 ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար Այսօր, 10:41 Ինչպե՞ս են տուն գնում, ինչպե՞ս են մի պատառ հաց ուտում. Բագրատ Սրբազանը՝ շարժումը խոչընդոտողների մասին Այսօր, 10:36 Քաղաքացիները վաղ առավոտից փակել են Աբովյան, Մոսկովյան, Երվանդ Քոչար, Տերյան փողոցները, նաև Սայաթ-Նովա պողոտան Այսօր, 10:32 Հայանիստում, Կապանում, Երևանում մայիսի 16-ին և 17-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն Այսօր, 10:31 2-ամյա տղան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել պատուհանի փակված ցանցին և ընկել դուրս Այսօր, 10:23 Ոստիկանական մեքենան հարվածել է Mediahub.am-ի լրագրողին, նա տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:21 Քաղաքացին ընկել է Թումանյան փողոցում գտնվող չշահագործվող շինության նկուղը․ նա հոսպիտալացվել է Այսօր, 10:18 Մտահոգ քաղաքացիները պետք է միանան այս շարժմանը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ԲԴԽ Այսօր, 10:14 Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի Այսօր, 10:08 «Հրապարակ». Երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չի պահում վոյաժներից Այսօր, 10:07 «Փաստ». Հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանն իր ընկերոջը՝ ՆԳ նախարարին Այսօր, 10:02 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում Բագրատ Սրբազանի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet-ի բացահայտումը Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գրական ակումբում ծավալած գործունեությունը անհամատեղելի պաշտոն է պատգամավորական մանդատ ունեցող Թագուհի Ղազարյանի համար Այսօր, 09:55 «Հրապարակ». Արմավիրի մարզում Փաշինյանը Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս Այսօր, 09:54 «Փաստ». Սահմանազատման հետ կապված՝ «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն Այսօր, 09:50 «Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան» Այսօր, 09:49 «Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները Այսօր, 09:47 «Փաստ». Փաշինյանի պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա. նրանք հիմա երեք «քարի» արանքում են Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին և պաշտոնական նշանակումների ժամանակագրությանը Այսօր, 09:41 «Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը Այսօր, 09:34 Կարմիրբերետավորներն ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում 13/05/2024 22:44 Խաղաղ անհնազանդության ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 08:00-ից 13/05/2024 22:30 Ստոլտենբերգը նշել է՝ որ դեպքում Ուկրաինան վերականգնելն անիմաստ կլինի 13/05/2024 22:14 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Ինչպես է արտահայտվում 13/05/2024 22:00 Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին 13/05/2024 21:39 Տիրոջ կամոք՝ Ճշմարտությունը հաղթելու է․ Ինչ ճանապարհով ուզում է լինի, հաղթելու է․ Բագրատ Սրբազան 13/05/2024 21:25 «Վախենում եք կորցնե՞լ պաշտոնը․ Փոխանակ հնարավորություն տաք, որ ուսանողներն արժեքների հետևից գնան, ամենավատ օրինակն եք դառնում նրանց համար»․ Բագրատ Սրբազանը՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորին 13/05/2024 21:08 «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ 13/05/2024 20:54 Պայքարի մեկ օրը՝ փաստերով ու թվերով 13/05/2024 20:35 «ՀայաՔվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ 13/05/2024 20:22 Եթե ամեն մարդ իրեն տված շնորհները ճիշտ նպատակին ծառայեցնի, կյանքը դրախտային կլինի․ Բագրատ Սրբազան 13/05/2024 19:55 Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու իրանագետ Վարդան Ոսկանյանը և թյուրքագետ Վարուժան Գեղամյանը 13/05/2024 19:32 Սահմանվել է դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը 13/05/2024 19:14 «ՄԻԵԴ-ը մի կառույց է, որը նաև ռեսուրս է ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման համար»․ Փաշինյան 13/05/2024 18:58 Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան 13/05/2024 18:47 Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար 13/05/2024 18:31 Փաշինյանը մեկնեց Դանիա 13/05/2024 18:18 Ուկրաինան ցանկանում է Լեհաստանին վաճառել իր պետական ձեռնարկությունների մի մասը 13/05/2024 18:03 Դասադուլին է միացել նաև Աբովյանը 13/05/2024 17:51 Հանուն հայրենիքի շարժմանը միացած քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում 13/05/2024 17:40 Ալեն Սիմոնյան․ «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ» 13/05/2024 17:27 Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին 13/05/2024 17:16 Երիտասարդները երթ են անցկացնում Նոր Նորքում 13/05/2024 17:03 Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահին ազատեց աշխատանքից 13/05/2024 16:56 Քաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ Ընդդիմադիր պատգամավոր 13/05/2024 16:44 Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 13/05/2024 16:42 Սա բացառապես քաղաքական հետապնդում է, որի նպատակը «Իմնեմնիմի» հաղոդաշարը փակելն է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 13/05/2024 16:37 Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Տեսանյութ) 13/05/2024 16:23 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործի առկայությունը հուշում է, որ ԲԴԽ-ից և քաղաքական բարձր իշխանությունից հանձնարարություններ տրվել են. Փաստաբան (Տեսանյութ) 13/05/2024 16:16 ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Կոնվերս Բանկի որդեգրած ռազմավարությանը. Հրանտ Հակոբյան 13/05/2024 16:08 Արգենտինան տեսնում է Հայաստանի ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին 13/05/2024 16:06 Երևանի ավագանին վաղը նիստ կգումարի 13/05/2024 16:00 ՀՀ-ում ակնկալիք կարելի է ունենալ պետական ապարատը վերականգնելուց հետո. Մկրտչյան 13/05/2024 15:53 «Եթե աղբամանն ինքնանետվելու ցանկություն ունեք, ես չեմ կարող ձեզ հակառակում համոզել». ՔՊ-ականը հերքում է՝ ցուցարարներին վիրավորող գրառումը ֆեյք է 13/05/2024 15:47 Քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց. Դատավորն ինքնաբացարկ հայտնեց (Տեսանյութ) 13/05/2024 15:42 Քաղբանտարկյալները մեր երկրում արդեն շատ-շատ են, դատավորներն իրականացնում են «քաղաքական» դատավարություններ. Զաքարյան 13/05/2024 15:36 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, ՔԿ-ին 13/05/2024 15:34 Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին (Տեսանյութ) 13/05/2024 15:32 Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 13/05/2024 15:28 Զարմանալի չէ, որ դեսպանները քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործի առնչությամբ մեր նամակներին չեն արձագանքել. Դավիթ Ֆիդանյան 13/05/2024 15:23 Լրագրող Ժիրայր Ոսկանյանի հաղորդման հիման վրա «1896» ռեստորանը ապօրինի ձևով կապարակնքվել է. Փաստաբան 13/05/2024 15:15 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից 13/05/2024 15:12 LIVE. Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները 13/05/2024 15:06 Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. Բագրատ Սրբազան 13/05/2024 15:00 «Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ականը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը 13/05/2024 14:42 Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև՝ կարկուտ 13/05/2024 14:31 Քասախում վիճաբանության ժամանակ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակվել 13/05/2024 14:26 2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ 13/05/2024 14:23 Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են 13/05/2024 14:17 Եթե Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն ու քննադատություն՝ ուղղված իշխանությանը, այն երբեք չի գալիս խարխլելու կամ հարվածելու պետությանը կամ պետականությանը. Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան