15/03/2013 10:47
Վ. Սեդրակյանի փաստաբան. Գրեթե վստահ եմ, որ խափանման միջոցը չի փոխվի
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքը կքննվի մարտի 18-ին։
Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գրեթե վստահ է, որ Վարդան Սեդրակյանի խափանման միջոց կալանքը չի փոխվի։
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը` Վ. Սեդրակյանին վերցնելով երկամսյա կալանքի տակ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մեղադրվում է Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձ պատվիրելու մեջ:
Նախորդող հրապարակում` Փաստաբան. Վ. Սեդրակյանը դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված
Վ.Սեդրակյանին կալանավորելու հարցը կբողոքարկվի մինչև ՄԻԵԴ. Փաստաբան