18/03/2013 11:30
«Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի «Lonely Planet» երգի տեսահոլովակը պատրաստ է
«Դորիանս» ռոք խմբի «Lonely Planet» երգի տեսահոլովակը պատրաստ է: Այս երգը խումբը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում: «Lonely planet» երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտությանը` Blach Sabbath անգլիական ռոք խումբը:
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսազրափակչում:
Մրցույթին մասնակցում է 39 պետություն: Մրցույթի առաջին կիսաեզրափակչում ելույթ է ունենալու է 16 երկիր` Դանիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Սլովենիայի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Սերբիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Կիպրոսի, Մոնտենեգրոյի, Բելգիայի, Մոլդովայի, երկրորդում` 17 երկիր` Լատվիայի, Բուլղարիայի, Մալթայի, Իսլանդիայի, Սան-Մարինոյի, Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Նորվեգիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Հունաստանի, Հայաստանի, Ռումինիայի, Ադրբեջանի ներկայացուցիչները:
Մեծ հնգյակի երկրները` Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և նախորդ տարվա հաղթող երկիրը` Շվեդիան, ելույթ են ունենալու եզրափակչի օրը` մայիսի 18-ին:
«Եվրատեսիլ-2013» մրցույթի լոգոտիպը թիթեռն է, կարգախոսը` «We are one»:
Մրցույթը կայանալու է Շվեդիայի Մալմո քաղաքում:
Նախորդող հրապարակում` Գ. Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Lonely planet երգը