22/03/2013 16:04
ՀՔԾ պետի տեղակալը հրաժարվեց տեղեկույթուններ տալ ԱԺ ներխուժած անձի մասին
Րոպեներ առաջ ԱԺ ժամանեց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը:
Լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել նրան ու մանարմասներ իմանալ, սակայն վերջինս ասաց, որ նոր է ժամանել դեպքի վայր ու ոչինչ ասել չի կարող:
Նա անգամ չնշեց ԱԺ բակ ներխուժած անձի գտնվելու վայրը. «Առաջին անհրաժեշտ ուսումնասիրությունները կատարելուց հետո՝ կխոսենք ձեզ հետ»,- ասաց ՀՔԾ պետի տեղակալն ու մտավ ԱԺ բակ:
Նախորդող հրապարակում՝ ԱԺ ներխուժած տղամարդը Վրեժ Գալստյանն է, վիճակը` միջին ծանրության