22/03/2013 15:45
Ոստիկանները փակել են ԱԺ մուտքերը
ԱԺ դիմաց բազմաթիվ լրագրողներ կան: Ինչպես Aysor.am-ի թղթակիցն է հաղորդում՝ ոստիկանները փակել են մուտքերը, թույլ չեն տալիս ներս մտնել: Քիչ առաջ ԱԺ բակ մտավ քրեագիտական մեքենա: Բակում աշխատանքներ են տարվում:
Լրագրողներին դեռևս ոչ ոք չի մոտեցել: ԱԺ մուտքի մոտ հավաքվածների շրջանում խոսում են, որ վիրավորին ոչ թե հիվանդանոց են տեղափոխել, այլ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նշենք, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները պատմել են, որ ԱԺ ներխուժած երիտասարդը ներկայացել է որպես Հիսուս Քրիստոս և հրաժարվել ենթարկվել Անվտանգության աշխատակիցների հրահանգներին:
Նախորդող հրապարակում՝ Կրակոցներ Ազգային ժողովի մոտ. Ոստիկանությունը մեկնում է դեպքի վայր