22/03/2013 16:25
ԱԺ ներխուժած երիտասարդը այսօր հիվանդանոցից դուրս չի գրվի
Քիչ առաջ ԱԺ ներխուժած և հրազենային վնասվածք ստացած 25-ամյա Վրեժ Գալստյանի վիճակը կայուն է: Այս մասին Aysor.am-ի թղցթակցին հայտնեց Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Այս պահին արդեն որոշ հետազոտություններ ենք արել, առայժմ որևէ բարդություն չկա, միայն հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել, վերքի մշակում է իրականացվում: Այսօր նա կմնա հիվանդանոցում, առավոտյան կորոշենք, երբ նա կարող է դուրս գրվել»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ ՀՔԾ պետի տեղակալը հրաժարվեց տեղեկույթուններ տալ ԱԺ ներխուժած անձի մասին