23/03/2013 13:55
Բժիշկ. ԱԺ ներխուժած երիտասարդը հոգեկան շեղումներ ունի
25-ամյա Վրեժ Գալստյանը հոգեկան խնդիրներ ունի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Նրա խոսքով՝ Վ. Գալստյանին զննել է հոգեբույժը և պարզել, որ նրա մոտ առկա են հոգեկան շեղումներ, և նա համապատասխան մասնագիտացված կլինիկայում բուժման կարիք ունի:
«Վ. Գալստյանի վիճակը գնահատվում է բավարար, այսօրվա ընթացքում նա կտեղափոխվի հիվանդասենյակ: Մեզ մոտ բուժումն ավարտելուց հետո կորոշվի, արդյոք կարիք կա նրան հարկադիր կերպով ուղարկել համապատասխան բուժման»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Վ. Գալստյանը փորձել էր ներխուժել ԱԺ շենք: Անվտանգության աշխատակիցները փորձել են նրան կանգնեցնել, հնչել է երկու կրակոց, որի արդյունքում Վ. Գալստյանը ստացել է ազդրի հրազենային միջանցիկ վնասվածք:
Նախորդող հրապարակում` ԱԺ ներխուժած երիտասարդին վիրահատում են
ԱԺ ներխուժած երիտասարդը այսօր հիվանդանոցից դուրս չի գրվի
ՀՔԾ պետի տեղակալը հրաժարվեց տեղեկույթուններ տալ ԱԺ ներխուժած անձի մասին