02/04/2013 18:36
Պռոշյանի գյուղապետի մահվան կապակցությամբ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ
Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:
Սպանության գործի հետագա նախաքննությունը իրականացնում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:
Նախորդող հրապարակում` Պռոշյանի գյուղապետի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ