03/04/2013 16:31
Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել
«Հարգելի ընկերներ, երեկվանից «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ են դիմում բազմաթիվ լրագրողներ, խնդրելով մեկնաբանել Վարդան Սեդրակյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու փաստը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ և այն չի ընդունել»,- այս մասին ասված է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է պատվիրել և նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով:
Նախորդող հրապարակում` Վ. Սեդրակյանի կալանավորման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել
Փաստաբան. Վ. Սեդրակյանը դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված