08/04/2013 16:39
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներից մեկը ազատ է արձակվել
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված եղբայրներից Արտակ Պետրոսյանը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ազատվել է արգելանքից: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով՝ ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նախորդող հրապարակում` Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորել են Արայիկ Պետրոսյանին