09/04/2013 15:55
Հաղորդագրություն. Նախախորհրդարանի անդամների ապօրինի ձերբակալել են
Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից Ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և Ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին: Նրանք, իրացնելով ազատ տեղաշարժի իրենց Սահմանադրական իրավունքը, փորձել են Մաշտոցի պողոտայից քայլել դեպի Բաղրամյան պողոտա: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»: