09/04/2013 17:04
ՀՊՃՀ-ի բակում կռվի ժամանակ երիտասարդ է մահացել
Այսօր՝ ժամը 15.40-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ ՀՊՃՀ-ից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Մեր տեղեկություններով` մահացած երիտասարդը 1994 թվականի ծնված Տիգրան Հայրապետյանն է:
Շրջանառվող լուրերի համաձայն` նա մահացել է ՀՊՃՀ-ի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով, որը տևել է մի քանի ժամ: