16/04/2013 16:52
Ով է ոստիկանապետը` ըստ փաստաբան Վահե Գրիգորյանի
Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նշանակման կապակցությամբ Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից մի հատված:
«17. Դիմողը հայտնում է նաև, որ ... այն բանից հետո, երբ նրանք (դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ) լքեցին սենյակը (ոստիկանության տարածքում), մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը մտավ սենյակ և սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետեւ իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով և ոտքերով հարվածել իր (դիմողի) գոտկատեղից ներքև հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը:
...
36. Իր 25/04/2004թ.-ի ցուցմունքում դիմողը քննիչին հիվանդանոցում (ստացված վնասվածքների արդյունքում դիմողը ծանր վիրահատություններ էր տարել) հայտնել էր. «... (դիմողին տևական ժամանակ շարունակական խոշտանգումների ենթարկելուց հետո) որոշ ժամանակ անց (որոշ ոստիկաններ) դուրս եկան սենյակից և ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) և սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա և ձեռքով հարվածեց ձվարաններիս: Այնուհետև նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ձվարաններիս: Մինչ ինձ ծեծելը, նա հրամայել էր բոլորին դուրս գալ սենյակից՝ ասելով, որ բռնանալու է իմ նկատմամբ: (խոշտանգումները նույն դաժանությամբ շարունակվել են) …»
...
38. 27/04/2004թ.-ին դիմողը կրկին հարցաքննվել էր քննիչի կողմից: Ի պատասխան այն հարցին, թե ինչ խոսակցություն էր ունեցել (Արտաշատի) ոստիկանության բաժնում, նա հայտնել էր, որ … միակ բանը, որ իրեն հարցնում էին այն էր, թե ինչու էր նա մասնակցում ցույցերին և իր հետ տանում այլոց: ... Իրեն ծեծելիս Ա.Կ.-ն իրեն հարցնում էր, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարներն էին իր հետևում կանգնած: Նաև հայտնել էր, որ իր Ա.Կ.-ն հրամայել էր իր ձեռքերը շղթայել և այդ վիճակում շարունակել էր ծեծը:”
Ա.Կ.=Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյան
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
Վճիռ թիվ 40094/05 գործով
02/10/2012թ., Ստրասբուրգ
Virabyan v. Armenia»,-ասված է գրառման մեջ: