17/04/2013 11:10
Արայիկ, Արտակ Պետրոսյանների հայրը. Արայիկը զենք չուներ և անգամ բռնել չգիտեր
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետ Արտակի ձերբակալությունը չի կապում Արայիկ և Արտակ Պետորսյանների հայրը ` Արշալույս Պետրոսյանը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ իր համար անհասկանալի է այն, ինչ կատարվում է, քանի որ Արտակին ձերբակալել և ազատ են արձակել 8 ամիս առաջ:
«Արտակը 8 ամիս առաջ գործից տուն գալուց տեսնում է, որ իր ընկերների հետ քաշքշուկ է, կանգնում է, դե չգիտեմ, տղաներ են, իրար հրում են, սակայն տուժող կողմ չի լինում և այդ ամենը նորմալ վերջանում է: Հիմա չգիտեմ, ինչու են 8 ամիս հետո դրան անդրադարձել: Ես հիմա էլ չեմ ժխտում, որ Արտակը ներկա է եղել այդ քաշքշուկին, եթե մեղավոր է, թող պատժվի, սակայն Արայիկին առանց որևէ հիմքի են կալանավորել»,-ասաց նա:
Նրա խոսքով` Արայիկը երբեք զենք չի ունեցել և անգամ այն բռնել չի իմացել:
«Արայիկին Պռոշյանում բոլորը գիտեն, եթե ամպերը գոռում էին, ինքը մտնում էր տուն: Թող փորձագետ կանչեն, պարզեն, որ անգամ զենք բռնել չի իմանում, ինքը էդ տեսակի մարդ չի: Ինքը այդ օրը ժամը 8.20-ին երեխաներին դպրոց է տարել, ճանապարհին մարդկանց է հանդիպել, ժամը 9.20 եղբայրը` Արտակը գնացել է գործի, դրանից հետո էլ ինքն է գնացել, մարդիկ հատ-հատ հիշում են, որտեղ է ինքը եղել, որտեղով է անցել: Երևի ուղղակի տեսան, որ համեստ, խելոք տղայա Արայիկը, անմեղ ա, կալանավորեցին:
Մարդ սպանելը խաղուպար չի, վայրկյանական սպաներ, գնար տանը նստեր»,-ասաց նա, նշելով, որ համոզված է` արդարությունը չի մեռնելու:
Նախորդող հրապարակում` Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներից մեկը ազատ է արձակվել
Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվողի եղբորը նորից ձերբակալել են
Արայիկ Պետրոսյանի գործով առաջին նիստը նշանակված է ապրիլի 18-ին