22/04/2013 12:12
Արմեն Մարտիրոսյանը պատրաստ է մասնակցել քննչական բոլոր գործողություններին
«Ես որևէ խնդիր չունեմ ցուցմունք չտալու, հետևաբար, պատրաստ եմ մասնակցել քննչական բոլոր գործողություններին»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Հատուկ քննչական ծառայություն ցուցմունք տալու հրավիրված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ա. Մարտիրոսյանի և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, որի ժամանակ Մարտիրոսյանի քիթը վնասվել էր:
Եվ այսօր նա հրավիրվել է ՀՔԾ` ոստիկանների կողմից իրեն ծեծի ենթարկելու դեպքերի հետ կապված ցուցմունք տալու:
«Ես ցուցմունք եմ տալու նույն օրը և՛ առավոտյան, և՛ երեկոյան տեղի ունեցած դրվագի հետ կապված: Կարծում եմ, որ դրանք իրար հետ կապված են: Ոստիկանության գործողությունները, կարծում եմ, ինչ-որ միտում են ունեցել: Շատ հանգիստ իրավիճակում էի, եկան և բռնություն գործադրեցին, այդ թվում իմ հարազատների նկատմամբ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը և հավելեց, թե ոստիկանների գործողությունները համաչափ չէին:
Նախորդող հրապարակում` Պահանջելու ենք քրեական գործ հարուցել Ա. Մարտիրոսյանին ծեծած ոստիկանների դեմ