25/04/2013 23:15
Պատգամավոր ե՞ք, թե՞ գողական, արա. Վլադիմիր Գասպարյան (Տեսանյութ)
Ասօր Գյումրի էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նախ փակ խորհրդակցություն է անցկացրել Ոստիկանության Գյումրու բաժնում, որին մասնակցել են Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Գյումրի քաղաքի բաժնի ղեկավարները՝ Կարեն Բաբակեխյանը և Սարգիս Մարտիրոսյանը, ինչպես նաև` քննչական կառույցի աշխատակիցներ: Խորհրդակցության ավարտին ոստիկանապետը պատասխանել է լրագրողների հարցերին: Նախ անդրադարձ է կատարվել ապրիլի 23-ի ողբերգական դեպքին: Վլադիմիր Գասպարյանը շատ կոպիտ գնահատական է տվել հնչած կրակոցներին, նշել, որ այս անգամ ոչ ոք ու ոչինչ չի ներվելու:
Ավելին, ոստիկանությունն իր հսկողությունը Հայաստանի երկրորդ քաղաքում ուժեղացնելու է երկու կլաններին սանձելու և դրանց դերակատարությունը քաղաքում իսպառ վերացնելու համար:
Գյումրիում Ոստիկանապետը հարցազրույց է տվել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, որում, անդրադառնալով միջադեպին, մասնավորապես, ասել է, որ որ զոռբայությամբ ոչինչ չի լուծվի, ու ոստիկանությունն այլևս ոչինչ չի հանդուրժելու:
«Զանգում են պագամավորներ, պաշտոնատար անձինք, որոնք ասում են «Էդ տղեքին մի էլի տարեք-բերեք էլի, իրանք լավ տղեք են, բանավոր կասեն, բայց չգրեն, էլի, մի տեսակ ամոթ ա։ Եվ իմ խոսքն ա էղել, հիմա դուք պատգամավոր եք, թե գողական, արա», - ասել է Վլադիմիր Գասպարյանը։
«Մենք Գյումրիում ունենք եկրու կլան, որոնք չգիտեմ ինչի շատ երկար տարիներ արյունահեղություններով, զոռբայություններով իրենցն են թելադրում.. չի, լինի, դարաշրջանն ավարտվեց»: