26/04/2013 19:14
Նոր մանրամասներ ilur.am-ի լրագրողի գործով
Նոր Նորքում ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ այսօր ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին են հրավիրվել Հակոբ Կ.-ն և Աշոտ Պ.-ն, որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նշենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում: