28/04/2013 15:05
Ա. Հովհաննիսյան. Դոգը միանգամից հայտնվեց ու սկսեց վիրավորել ինձ
Լրագրող Անի Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել` կապված Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ: «Հետք» կայքի լրագրողը գրել է.
«Մի քանի ճշտում բոլոր նրանց համար, ովքեր մեղմ ասած սխալ են ընկալել իրավիճակը. նախ էստեղ կարևորագույն կետերից էր այն, որ իր համար հանգիստ նվագող երաժշտին ոստիկաններն ԱՊՕՐԻՆԱԲԱՐ փորձում էին բաժին տանել՝ պատճառաբանելով հյուսիսային պողոտայի բնակիչներից մեկի բողոքը, երբ հենց երաժշտի կողքին մի կարաոկե կա, որի ձայնն ավելի բարձր ա, քան երաժշտի կիթառի ձայնը: Երկրորդ, ես պահանջում էի համազգեստավոր ոստիկանին բացատրել, թե ինչու են բաժին տանում Գևորգին, իսկ դոգն այդ ժամանակ այնտեղ չէր: Նա միանգամից հայտնվեց ու սկսեց վիրավորել ինձ, հետո հրել: Եթե ձեզնից որևէ մեկին էդպես վիրավորեին ու հրեին ու դուք շարունակեիք «էթիկապես» ճիշտ պահել ձեզ, ուրեմն մաղթում եմ, որ նման բան ձեզ հետ էլ պատահի, որպեսզի հասկանաք ինչն ինչոց է: Իսկ ես շարունակելու եմ, այո, խառնվել և պահանջել բոլոր ապօրինի գործողություններ իրականացնողներից պատասխան տալ իրենց արածի համար»:
Նախորդող հրապարակում` Վարդան Ղուկասյանը (Դոգ) հրել ու վիրավորել է «Հետքի» լրագրողին (Տեսանյութ)