07/05/2013 18:15
«Մոսկվայի տան» տնօրենը նոր դիմում է ուղարկել ԱԺ էթիկայի հանձնաժողով
«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը նոր և ներկայացված պահանջներին համապատասխանող դիմում է ուղարկել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին Մոսկվայի տնօրենի ընդունարանից:
Մեր թղթակցի այլ հարցերը մնացին անպատասխան, տնօրենը փոխանցեց, որ դրանց կպատասխանի հետագայում, իսկ երբ, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ «Մոսկվայի տան» տնօրենի կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքի վերաբերյալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովին ուղարկված դիմումը վարույթ չէր ընդունվել, քանի որ չէր համապատասխանել ներկայացված պահանջներին, մասնավորապես, գրված էր եղել ռուսերեն լեզվով:
Նախորդող հրապարակում` «Մոսկվայի տան» տնօրենը ներկայացրեց պատգամավորի հետ զրույցի մանրամասները