08/05/2013 11:21
1991 թ. ծնված աղջկա վիզը կտրել են, իսկ տունը այրել
Մայիսի 7-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արզումանյան փողոցի թիվ 20ա շենքի 3-րդ հարկի բնակարանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Թիվ 8 բնակարանի հյուրասենյակում` մահճակալին, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 23 տ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.29-ին, մարվել` 00.39-ին: Այրվել է 2 մահճակալ և պատուհան` մասնակի:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ պետը, ՊՀ և ՏԱ տեսուչը:
Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` հայտնաբերվել է 1991 թ. ծնված Մարիամ Հ-ի դին, ով եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ է, և վարձով բնակվել է Երևանում:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ նա եղել է մատուցողուհի: