14/05/2013 12:26
Գազը կարող է թանկանալ. Հայռուսգազարդը սակագնի վերանայման հայտ է ներկայացրել
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ), Բնական գազի բաշխման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ«Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով:
Այս մասին տեղեկացնում է «Հայռուսգազարդի» լրատվական ծառայությունը:
Ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի`
- գործող սակագինը 132 000 դրամ, ներառյալ ԱԱՀ,
- առաջարկվող սակագինը 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:
Ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման`
- գործող բանաձևը` P =243.13 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, 7900կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմա¬րարություն ունեցող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,
- առաջարկվող բանաձևը` P = 392.05 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:
Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման`
- գործող սակագինը` 20.618 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
- առաջարկվող սակագինը` 33.695 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:
Բնական գազի բաշխման`
- գործող սակագինը` 13709.698 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
- առաջարկվող սակագինը` 26638.071 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:
Բնական գազի փոխադրման`
- գործող սակագինը` 6948.266 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
- առաջարկվող սակագինը` 12989.186 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար: