14/05/2013 11:15
Անջելինա Ջոլին հեռացրել է կրծքագեղձերը. Քաղցկեցի ռիսկայնությունը` 87 %
Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին խոստովանել է, որ վիրահատության հետևանքով հեռացրել է կրծքագեղձերը:
RBC-ի փոխանցմամբ` վիրահատության պատճառը կրծքագեղձի քաղցկեղի առաջացման մեծ ռիսկայնությունն է եղել` 87%:
Կրծքագեղձերի հեռացման պրոֆիլակտիկ վիրահատությունը տեղի է ունեցել ապրիլի վերջին:
Ջոլիին իմպլանտներ են տեղադրել:
Դերասանուհին նշել է, որ իր ամուսինը` Բրեդ Փիթը, բուժման 3 ամիսների ընթացքում բոլոր հարցերում աջակցել է իրեն: