14/05/2013 11:33
Զինծառայող Րաֆֆի Մարաշլյանի մահվան փաստով կալանավորվել է վաշտի հրամանատարը
Ապրիլի 19-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Րաֆֆի Մարաշլյանի մահվան փաստով կալանավորվել է վաշտի հրամանատարը` Զ. Նազարյանը: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով` ապրիլի 29-ին վաշտի հրամանատար Զ. Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ զինծառայող Ր.Մարաշլյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախորդող հրապարակում` Րաֆֆի Մարաշլյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել
Մահացած զինվորի հայրը չի դիմացել և դիազննության կեսից դուրս է եկել