16/05/2013 11:53
Այսօր «Եվրատեսիլ 2013»-ում ելույթ կունենա «Դորիանսը»
Այսօր Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալու է «Եվրատեսիլ-2013» երգի միաջզգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ է ունենալու նաև Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը:
Այսօր ելույթ են ունենալու Լատվիայի, Սան-Մարինոյի, Մակեդոնիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Մալթայի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Հունաստանի, Իսրայելի, Հայաստանի, Հունգարիայի, Նորվեգիայի, Ալբանիայի, Վրաստանի, Շվեյցարիայի, Ռումինիայի ներկայացուցիչները:
Եզրափակչում ելույթ են ունենալու միայն 10 երկրի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով եզրափակչում են Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Դանիայի, Բելգիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Նիդեռլանդների ներկայացուցիչները:
Մրցույթին մասնակցում է 39 երկիր, իսկ մեծ հնգյակի երկրները` Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա և նախորդ տարվա հաղթող երկիրը` Շվեդիան ելույթ կունենան արդեն եզրափակչի օրը` մայիսի 18-ին:
Նախորդող հրապարակում` Գ. Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Lonely planet երգը
«Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի «Lonely Planet» երգի տեսահոլովակը պատրաստ է