16/05/2013 11:05
Կ. Եղնուկյան. Ես կարող եմ ներողություն խնդրել, բայց չգիտեմ, ինչի համար
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը պատրաստ է ներողություն խնդրել փաստաբան Վարդան Սեդրակյանից, սակայն չգիտի, ինչ համար: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Կ. Եղնուկյանը:
Նրա խոսքով` ինքը տեղյակ չէր, որ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը իրեն նման կոչ է արել:
Հիշեցնենք, որ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության համաձայն` իրենք կոչ են անում Կարո Եղնուկյանին հրապարակային ներողությոԵս ւն խնդրել Վարդան Սեդրակյանից՝ նախկինում հնչեցրած հերյուրանքների և վիրավորանքների համար:
«Ես հնչեցրել եմ միայն պաշտոնական մեղադրանքի տեսակետը: Եթե նրանք սխալ են եղել, նրանք պետք է ներողություն խնդրեն: Սակայն ես չգիտեմ, հատկապես ինչի համար է Ա. Սիրունյանը պահանջում ներողություն խնդրել: Եթե նա հիմնավորի, հնարավոր է, ներողություն խնդրեմ, որովհետև մարդ ես, կարող ես և սխալվել»,- ասաց Կ. Եղնուկյանը:
Նախորդող հրապարակում` «ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կարող էին շահագրգռված լինել Հայրիկյանի մահափորձի մեջ»