18/05/2013 13:53
ՄԻՊ աշխատակիցները գնում են Լյուքս Ստեփանյանի հարազատներին ընդառաջ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այս պահին գնում են Վերին Գետաշենից Երևան եկող գյուղացիներին ընդառաջ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զրուցում է զոհված զինծառայողի ծնողների հետ:
Մեր տեղեկություններով՝ այնտեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Մի քանի օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Մահացած զինվորի հայրն այսօր որոշել է որդու դին դագաղով բերել Եևրան և Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնել:
Նախորդող հրապարակում` Ս. Օհանյանը հենց այս պահին զրուցում է մահացած զինվորի ծնողների հետ