18/05/2013 12:58
Գյուղապետ. Զինվորի ծնողներին մտափոխել են «Զինվորի մայր» ՀԿ-ից
Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանին այսօր զարմացրել է Լյուքս Ստեփանյանի ծնողների որոշումը` իրենց երեխային Երևան բերելու վերաբերյալ:
«Ես երեկ նրանց տանն եմ եղել մինչև 23.00-ն, մենք հոգեհանգիստ արեցինք, և որոշել էինք այսօր նրան զինվորին վայել թաղել, հրամանատարն էլ պիտի ներկա լիներ: Որևէ խոսք Երևան բերելու մասին չի եղել: Սակայն առավոտյան նրանց է այցելել «Զինվորի մայր» ՀԿ-ից մի կին, անուն-ազգանունը չգիտեմ, և դրանից հետո նրանք Լյուքսին Երևան բերելու որոշում են կայացրել: Անգամ ինձ հրեցին, խփեցին, որովհետև ես դեմ եմ այդ որոշմանը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Ռ. Ղուկասյանը խոսելով մահացած զինվորի ընտանիքի մասին, ասաց՝ «գյուղացի նորմալ ընտանիք է, Լյուքսից բացի ունեն ևս մեկ որդի, ով ամուսնացած է»:
Նախորդող հրապարակում` Զոհված զինվորի հայրը տղայի դագաղը բերում է կառավարության շենքի մոտ
Սեյրան Օհանյանը ընդառաջ է գնում զինվորի դին Երևան բերող ծնողներին