20/05/2013 12:57
Արմավիրցիները ոտքով Երևան են գալիս. Գյուղացին արդարություն է ուզում
Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչները դարձյալ փակել են Երևան-Արմավիր ճանապարհը: Այս անգամ նրանք որոշել են ոտքով գալ Երևան ու տեղում պահանջել կարկուտի հասցրած վնասին համաչափ փոխհատուցում:
«Այս պահին ճանապարհի վրա ենք հավաքված: Պատրաստվում ենք Երևան գալ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի Մրգաշատ գյուղի գյուղապետ Գևորգ Դանիելյանը:
Մեզ հաջողվեց զրուցել նաև բողոքի ակցիայի մասնակիցներից Գևորգի հետ, ով Ալաշկերտ գյուղից է.
«Այսքան շատ մարդ դեռ բողոքի դուրս չէր եկել: Մի 300 հոգի կլինենք: Հիմա արդեն պատրաստվում ենք շարժվել դեպի Երևան ու հետագա քայլերը ճանապարհին կորոշենք: Գյուղացին արդարություն է ուզում»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի գյուղերը տուժել են կարկուտից: Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը խոստացել է օգնել կրկուտից տուժած ընտանիքներին, նշելով` կօգնենք միայն անապահովներին: