29/05/2013 14:59
Ա. Օհանյան. Այս նախաձեռնությամբ պարզ կդառնա` ով է լրագրող, ով` ոչ
ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ է դրվել հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որի հեղինակը Արփինե Հովհաննիսյանն է և այն վերաբերում է և՛ թերթերին և՛ կայքերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը: Նրա խոսքով` իրենց հայտարարությանը արդեն դրական արդյունք ունի, և կայքերը թերթերից նյութեր վերցնելիս հղում են տալիս:
«Նախագիծը ենթադրում է այնպիսի հղում, որը չի բացահայտի նյութի ողջ էությունը, իսկ արտատպված նյութի ներքևի հատվածում պետք է նշվի` հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ թերթի այսօրվա համարում, իսկ կայքերը պետք է հիպերհղում տան այն կայքին, որից նյութ են վերցնում»,-ասաց նա:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով` այս նախաձեռնությամբ պարզ կդառնա` ով է լրագրող, ով` ոչ:
«Ազգ» թերթի ներկայացուցիչ Մարիետա Խաչատրյանն էլ նշեց, որ պետք է այնպիսի ծրագիր մշակել, որի միջոցով հնարավոր կլինի գտնել գրագողին և տուգանքներ սահմանել: