30/05/2013 19:23
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողին սպառնում է ցմահ ազատազրկում
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող նույն զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` սպանություն գործելու, դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի համար վտանգավոր եղանակով և քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մասով:
Այս տեղեկությունները Aravot.am-ին փոխանցեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը: Նրա խոսքով, 112 հոդվածի առաջին մասով նախատեսվում է 3-7 տարի ազատազրկում, իսկ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` ազատազրկում 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: