02/06/2013 10:15
Կրակել են Բուդաղյան եղբայրների վրա. Գնդապետ Բուդաղյանի վիճակը ծանր է
Գորիսի շենքերից մեկի մուտքի մոտ այս գիշեր կրակահերթ է արձակվել Գորիսում հայտնի Բուդաղյան եղբայրների ուղղությամբ: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն էր , ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր, ով մահացել է հիվանդանոցում:
eMedia.am-ի հետ զրույցում Գորիսի հիվանդանոցի վիրաբույժը նշեց, որ Արտակ Բուդայղանը ստացել է որովայնի թափանցող հրազենային վնասվածք, լյարդի պատռվածք, եղել է ներքին արյունահոսություն: Նրան վիրահատել են: Վիրահատությունից հետո Բուդաղյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից էլ Aysor.am-ը տեղեկանում է, որ տեղի ունեցած կրակոցների մասին հաղորդում է եղել ոստիկանություն, և դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը: