03/06/2013 16:41
Գնդապետ Բուդաղյանը կրկին վիրահատվել է. Նրա մարմնից ևս մեկ գնդակ են հանել
Գնդապետ Արտակ Բուդաղյանը ենթարկվել է ևս մեկ վիրահատության: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վիրահատության ընթացքում Արտակ Բուդաղյանի մարմնից հանվել է ևս մեկ գնդակ: Այս պահին նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում, որ նոր վիրահատական միջամտության կարիք լինի:
Նախորդող հրապարակումներ՝ Կրակել են Բուդաղյան եղբայրների վրա. Գնդապետ Բուդաղյանի վիճակը ծանր է
Դատախազություն. Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալված է