04/06/2013 11:50
Սուրիկ Խաչատրյանի որդին մեկուսարանում է. Գրավի միջնորդությունը մերժվել է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: Մերժվել են նրանց փաստաբանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները:
Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հունիսի 3-ին Զ. Նիկողոսյանին և Տ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 235 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրանք գտնվում են մեկուսարանում:
Նախորդող հրապարակում` Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը