05/06/2013 15:59
Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինվորի վիճակը բավարար է
Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված Հրաչ Սարգսյանը արդեն տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի ընդհանուր բաժին և նրա վիճակը բավարար է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:
«Զինծառայողի դեպքում լուրջ աշխատանք է կատրվել, այսօր նա լավ շփվում է, խոսում է այնպես, ինչպես մենք ենք խոսում, կարելի է ասել, որ բուժման կարիք զինծառայողն այլևս չունի և նրան մնում է անցնել վերականգնողական փուլը»,- ասաց Ասատուրյանը:
Փոխգնդապետի խոսքով՝ հոսպիտալն արդեն բանակցում է Կարմիր խաչի հետ, որ հետագա վերականգնողական փուլը Հրաչ Սարգսյանը շարունակի այնտեղ: Արամ Ասատուրյանը նշեց, որ զինծառայողը, հավանաբար, այս օրերի ընթացքում կտեղափոխվի Կարմիր խաչ, բայց վերականգնողական փուլն անցնելուց հետո էլ չի վերադառնա զինվորական ծառայության:
Նախորդող հրապարակում՝ Զորամասում կրակած զինծառայողը ձերբակալված է
Նոր մանրամասներ զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ