05/06/2013 19:38
Որո՞նք են աչքի թրթռոցի հիմնական պատճառները
Մեր նյարդային նամակարգում հայտնվում է կեղծ ազդակ, որը ստիպում է աչքի մկանին ակտիվորեն կրճատվել: Եվ քանի որ կրճատումը սովորաբար տեղի է ունենում մեզ համար աննկատ, մենք սկսում ենք անհարմարություն զգալ:
Այդ երևույթի ամենատարածված պատճառներից է քնի երկարատև անբավարարությունը, նյարդային գերգրգռվածությունը, հաճախակի սթրեսները, վիտամինների պակասը, քրոնիկ նևրոզը:
Աչքի թրթռոցի հնարավոր պատճառներից են նաև ինսուլտը, ճյուղավորված սկլերոզը, գանգի վնասվածքը, ուղեղի ցնցումը և այլն:
Եթե աչքի թրթռոցը երկար ժամանակ չի դադարում, ապա անհրաժեշտ է առանց հապաղելու դիմել բժշկի, դիմային հեմիսպազմից խուսափելու համար:
Եթե զգում եք, որ աչքի թրթռոցի հետ մեկտեղ սկսում է վատանալ ձեր տեսողությունը, շտապ դիմե՛ք բժիշկ- ակնաբույժի:
Հանգստացե՛ք, լսե՛ք հաճելի երաժշտություն, մի քանի օր արձակուրդ վերցրե՛ք, մտածե՛ք միայն հաճելի բաների մասին, քիչ կարդացեք և քիչ լարեք աչքերը: