07/06/2013 11:56
Քննարկվում է գազի և էլեկտրաէներգիայի գնի հարցը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկել է գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման վերաբերյալ նիստը:
Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ օրակարգում ներառված է վեց հարց, որից երեքը վերաբերում է գազի սակագնի բարձրացմանը, երեքը` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:
«Մենք հնարավորության սահմաններում արել ենք ամեն ինչ, որպեսզի գազի սակագնի վերաբերյալ քննարկումները լինեն բաց և թափանցիկ»,- ասաց Ռ. Նազարյանը:
Նշենք, որ նիստին մասնակցում են հասարակական կազմակերությունների ներկայացուցիչներ, իսկ քաղաքացիներին թույլ չի տրվել մասնակցել հանձնաժողովի նիsտին:
Այս պահին երլույթ են ունենում տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: