07/06/2013 12:35
Գազի նոր գինը սահմանվեց. 1 խմ-ն կարժենա 156 դրամ
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քննարկվում էր գազի գնի բարձրացման հարցը:
Քիչ առաջ նիստում հաստատվեց գազի նոր սակագինը: Հանձնաժողովի որոշմամբ` գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի սակագինը բնակչության համար կսահմանվի 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Նշենք, որ գործող սակագինը, 132 դրամ է:
Նշնենք, որ սուբսիդավորումից հետո, հուլիսի 7-ից բնակչության համար գազը կթանկանա 1 խմ-ի հաշվով 18%-ով: